ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն 10-15-ով էլ կբավարարվի

60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն 10-15-ով էլ կբավարարվի
13.07.2018 | 00:12

Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձևում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով կներկայանան հասարակությանը: Անշուշտ, ՀՀԿ-ում հույս չունեն, թե նախկինի պես 60 տոկոս «կխփեն», բայց մեծ նվաճում կհամարեն նույնիսկ 10-15 տոկոս վաստակելը: «Չի կարող այս երկրի ակունքում կանգնած ուժն այդքան հեշտ կորչել-գնալ:

Ի վերջո, ԱԱԾ-ի բացահայտումների «հերոսները» ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Ո՛չ Սերժ Սարգսյանի եղբայրները, ո՛չ թիկնազորի պետը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ էլ Արա Վարդանյանը հանրապետական կուսակցության անդամներ չեն, ինչու՞ պիտի նրանց մեղքը ողջ կուսակցության վզին փաթաթեն, ինչո՞վ են մեղավոր ազնիվ կուսակցականները»,- իր վրդովմունքը փոխանցեց մեր զրուցակիցը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ